Ռումինիայի տրանսպորտի նախարարը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռումինիայի տրանսպորտի նախարար Ռելու Ֆենկյուն 5 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
Նախարարին մեղադրել են նրանում, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում 2002-2005թթ. իր կողմից վերահսկվող ընկերության միջոցով պետական տենդերով երկրի էներգետիկ համալիրի համար հին տրանսֆորմատորներ է գնել և վաճառել:
Այդ գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասը կազմել է 2.5 մլն դոլար, տեղեկացնում է աղբյուրը:










