Եգիպտոսի հրապարակները կարող են վերածվել անառակության կենտրոնների. իսլամիստներն ազդակի են սպասում «սեռական ջիհադ» սկսելու համար

10:22 • 13.07.13

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին սատարող «Մուսուլման եղբայրներ» շարժման մոլի աջակիցներն ազդակի են սպասում, որպեսզի մայրաքաղաք Կահիրեի իրենց ճամբարում  «սեռական ջիհադի» արշավ սկսեն։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, «Մուսուլման եղբայրների» ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի ֆաթվա (իրավական եզրակացություն՝ մահմեդական կանոնների և վարվելակերպի կամ արդարադատության վերաբերյալ), ըստ որի  կարելի է ենթադրել, որ սեռական բնույթի ջիհադը շուտով կթույլատրվի։


Վիճահարույց ֆաթվայի մասին սկսել է խոսվել այն ժամանակ, երբ շարժման կին աջակիցներից մեկը հարց է ուղղել, թե «սեռական ջիհադը» կթույլատրվի՞ արդյոք հունիսի 30-ից Եգիպտոսի խոշոր հրապարակներում բողոքի ցույցեր անող ցուցարարների շրջանում։

 

«Սեռական ջիհադը» վերաբերում է կին իսլամիստներին, ովքեր իրենց «սրբազան» պայքարի շրջանակներում սեռական բնույթի ծառայություններ են առաջարկում իրենց տղամարդ գաղափարակիցներին։
 

Այս ֆաթվան առաջացրել է մոտ 1500 օգտատերերի բարկությունը, որոնց կարծիքով, եգիպտական հրապարակները շուտով կվերածվեն անառակության կենտրոնների։