Սիրիայում ավիահարվածից վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված խաչակիրների ամրոցը
Սիրիական օդուժի հարվածի հետևանքով վնասվել է սիրիական Հոմս նահանգում գտնվող Կրակ դե Շեվալյեի ամրոցը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ամրոցը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Վնասվել է ամրոցի աշտարակը, որի վրա արկ է ընկել։
Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հաստատել է ամրոցի վրա իրականացված հարձակման մասին լուրը և նշել, որ դրա ուղղությամբ երեք ավիահարված է իրականացվել։
Ամրոցը կառուցվել է 1142-1271 թթ.-ին և համարվում է խաչակիրների ամենալավ պահպանված ամրոցներից մեկը։
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ ամրոցը վտանգի առջև է և բազմիցս հակամարտող կողմերին կոչ էր արել զերծ մնալ պատմական շինությունների մոտ մարտական գործողություններ իրականացնելուց։










