Դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնացել է ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսի հետ։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Կոնդե ամրոցում՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական համալիրում, գրում է filmpro.ru-ն։
Ինչպես նշում է E!Online կայքը, պսակադրությունը եղել է շատ համեստ։ Արարողությանը ներկա են գտնվել միայն զույգի մտերիմ ընկերները և բարեկամները, ինչպես նաև դերասանուհու 5-ամյա դուստր Նալան։ Այժմ Բերին երեխա է սպասում Օլիվյե Մարտինեսից։











