Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ Ռոբերտ Գելբրեյթն ինքն է

15:42 • 14.07.13

Հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ նա է The Cuckoo's Calling անվանումով դետեկտիվ ժանրի գրքի հեղինակը, որը հրատարակվել է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Sunday Times-ին։

 

Հարի Փոթերի մասին գրքի հեղինակի նոր գործը հրատարակվել է այս տարվա ապրիլին։ The Cuckoo's Calling-ում պատմվում է մասնավոր դետեկտիվի մասին, որը հետաքննում է պատշգամբից ընկած մոդելի մահվան հանգամանքները։
 

Ներկայում վաճառվել է գրքի 1.500 օրինակ։

Նա խոստովանել է որ «ազատություն» է զգացել գիրքը կեղծանվամբ հրատարակելով։