Տանիքից ընկած կովը ոտնատակ է արել բրազիլացուն

10:54 • 14.07.13

Բրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգի բնակիչը մահացել է, երբ նրա վրա տանիքից կով է ընկել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով բրազիլական լրատվամիջոցներին։

 

45-ամյա Ժոան Մարիա դե Սուզան քնած է եղել, երբ բլրի վրա արածող կովը հայտնվել է նրա տան տանիքին և վայր ընկել։ Փրկարարները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա հաջորդ օրը մահացել է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահվան պատճառը ներքին արյունահոսությունն է եղել։

 

Super Canal-ի փոխանցմամբ՝ դե Սուզայի հարազատները մեղադրում են հիվանդանոցի աշխատակազմին՝ ժամանակին օգնություն չցուցաբերելու համար, ինչի պատճառով էլ նրա վիճակը էլ ավելի է վատացել, և նա մահացել է։

 

BBC News-ի համաձայն՝ սա արդեն երրորդ դեպքն է շրջանում վերջին երեք տարվա ընթացքում։ Մի անգամ կովը կրկին վայր է ընկել տանիքից, սակայն, բարեբախտաբար, տանը ոչ ոք չի եղել։ Մի անգամ էլ կենդանին «վայրէջք է կատարել» քնած երեխաների կողքը, վերջիններս հրաշքով փրկվել են։