Մանրամասներ Ջասթին Թիմբերլեյքի «The 20/20 Experience» ալբոմի երկրորդ մասի վերաբերյալ (տեսանյութ)
Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ներկայացրել է թողարկման պատրաստվող «The 20/20 Experience» ալբոմի 2-րդ մասի առաջին երգը։ Take Back the Night երգը ձայնագրվել և թողարկվել է Թիմբլենդի, J-Roc-ի և Ջեյմս Ֆաունթլերոյի մասնակցությամբ, գրում է buro247.ru-ն։
Ալբոմի 2-րդ մասը լույս կտեսնի սեպտեմբերի 30-ին, սակայն նախնական պատվերներն արդեն ընդունվում են։ Ալբոմում, սպասվում է, կընդգրկվի 11 երգ և «հատուկ անակնկալ Ջասթինից»։ Երկրորդ մասի շապիկը գրեթե չի տարբերվում առաջինից։










