Վթար Շիրակի մարզում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել տնամերձ պարսպին
Հուլիսի 14-ին` ժամը 00։05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արթիկ-Փանիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, վարորդ`1983թ. ծնված Տ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 35 VT 821 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տնամերձ պարսպին, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










