Աշխարհի 10 ամենաթանկարժեք լուսանկարները, որոնք վաճառվել են աստղաբաշխական գնով (լուսանկարներ)
Երբեմն լուսանկարիչներն ապշեցնում են մեզ իրենց արվեստով, մեզ շրջապատող աշխարհը յուրովի ներկայացնելու տաղանդով, իսկ երբեմն էլ անում են հակակրանքի արժանի կամ այնպիսի սովորական գործեր, որ դժվար է հասկանալը՝ ինչու է տվյալ աշխատանքը ճանաչվել գլուխգործոց։ Այնուամենայնիվ, այդ աշխատանքները վաճառվել են միլիոնավոր դոլարներով, հայտնում է bigpicture.ru-ն՝ ներկայացնելով 10 լուսանկար։
1.Ռեյն II (1999)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $4 338 500
Գուրսկին հայտնի գերմանացի լուսանկարիչ է։ Նկարն արվել է 1999-ին, որում պատկերված է Ռեյն գետը։ Լուսանկարում ամենազարմանալին այն է, որ դա արվել է Photoshop-ի օգնությամբ։ Սկզբնապես ֆոնը փչացրել են էլեկտրակայանները, շանը ման տվող տղամարդը և այլն, որոնք հեռացվել են։

2.Անանուն#96 (1981)
Հեղինակ՝ Սինդի Շերման
Գինը՝ $3 890 500
Ամերիկացի լուսանկարչուհի Սինդի Շերմանը 7-րդ տեղն է զբաղեցրել ArtReview-ի 2011թվականի՝ «Արվեստի աշխարհում 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում։ Նրա խոսքով՝ իր այս նկարը խոր իմաստ է պարունակում. դեռևս դեռահաս աղջիկը՝ միաժամանակ անմեղ ու գրավիչ, ձեռքում պահել է թերթի կտոր, որտեղ գրված են ծանոթությունների մասին հայտարարություններ, ինչը նշանակում է, որ դեռ չամրապնդված կնոջ էությունը միջոց է ման գալիս ժայթքելու։

3.Ձերդ Գերազանցության համար, լուսանկարների կոլաժ (1973)
Հեղինակներ՝ Գիլբերտ Պրոշ և Ջորջ Պասմոր
Գինը՝ $3 765 276
Նրանց սև-սպիտակ լուսանկարների կոլաժը վաճառվել է 2008-ին։ Գնորդն անհայտ է։

4. «Խոսում են մահացած մարտիկները» (1992)
Հեղինակ՝ Ջեֆ Ուոլ
Գինը $3 666 500
Կանադացի լուսանկարչի ամենահայտնի լուսանկարը ստեղծվել է Աֆղանստանում պատերազմի ազդեցության ներքո։ Լուսանկարում բոլոր մարդիկ հրավիրված դերասաններ են։

5. Անանուն (Կովբոյ, 2001-2002)
Հեղինակ՝ Ռիչարդ Փրինս
Գինը՝ $3 401 000
Այս լուսանկարը ստեղծվել է հատուկ «Մալբորոյի» գովազդային արշավի համար։

6. 99 ցենտ II (2001)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $3 346 456
Երկու լուսանկարներից արված «99 ցենտ II»-ը թեև «Ռեյն II»-ից պակաս գնով է վաճառվել, սակայն «համալրել» է Գուրսկիի միլիոնները։ Լուսանկարում պատկերված է սուպերմարկետ, որտեղ վաճառվում են լայն սպառման ապրանքներ։

7. Լոս Անջելես (1998)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $2 941 755
Լոս Անջելեսը՝ գիշերը. լուսանկարը խորհրդանշում է ժամանակակից աշխարհը և մարդու տեղը դրանում։

8. Լիճը լուսնային լույսի ներքո (1904)
Հեղինակ՝ Էդվարդ Ստայհեն
Գինը՝ $2 928 000
Ստայհենի հանրահայտ լուսանկարը սկզբնապես եղել է սև-սպիտակ, սակայն գույն է ձեռք բերել շնորհիվ լուսազգայուն ժելեի։ Մինչ նա, նման տեխնոլոգիա ոչ ոք չի կիրառել։

9. Անանուն#153 (1985)
Հեղինակ՝ Սինդի Շերման
Գինը՝ $2 770 500
Լուսանկարում պատկերված է մահացած կին.նրա սառած աչքերը նայում են երկինք, բերանը կիսաբաց է, իսկ այտին կապտուկ կա։

10. Բիլի Կիդ (1879–80)
Հեղինակն անհայտ է
Գինը՝ $2 300 000
Կիդն ամերիկացի հանցագործ է եղել, ով մեղադրվել է 21 մարդու սպանության համար։ Այս լուսանկարի բացառիկությունն այն է, որ այն միակն է, որտեղ պատկերված է Կիդը։











