Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալացի տենոր Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել մադրիդյան հիվանդանոցից, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
«Գնում եմ տուն»,- Twitter-ում գրել է Դոմինգոն։ Գրառման հետ տեղադրված է նաև երգչի լուսանկարը մեքենա նստելիս։
72-ամյա Դոմինգոն հոսպիտալացվել էր հուլիսի 8-ին՝ «թոքային էմբոլիա» ախտորոշմամբ։ Սպասվում է, որ տենորն ամբողջությամբ կապաքինվի մի քանի շաբաթվա ընթացքում։
Հիվանդության պատճառով Դոմինգոն, ով Լոս-Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենն է, ստիպված է եղել չեղյալ հայտարարել հինգ համերգ Մադրիդի Թագավորական թատրոնում։










