Cirque du Soleil-ի ներկայացումները կվերսկսվեն՝ ակրոբատի մահից 2 շաբաթ անց
Հանրահայտ Cirque du Soleil կրկեսի ներկայացումներն ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում ակրոբատ Սառա Գիյար Գիյոյի մահից 2 շաբաթ անց կվերսկսվեն, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով The Las Vegas Weekly-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադական կրկեսի 31-ամյա աշխատակիցը վայր է ընկել բարձրությունից ու մահացել։ Սառայի մահը եղել է Cirque du Soleil-ի 30-ամյա պատմության մեջ առաջին մահացու դեպքը, որի մասին պաշտոնապես է հայտարարվել։
Կրկեսի առաջին շոուն տեղի կունենա երեքշաբթի։ Ներկայացումը նվիրված կլինի մահացած ակրոբատի հիշատակին, իսկ այն դրվագը, որի ժամանակ մահացել է կինը, ծրագրից հանվել է։










