Ջոնի Դեփը Գլխարկագործի դերը կխաղա «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմում

12:55 • 15.07.13

Disney ստուդիան ավարտում է դերասան Ջոնի Դեփի հետ «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմում նկարահանվելու շուրջ բանակցությունները։ Ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար հիմք է հանդիսացել Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի շարունակությունը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ինչպես և նախորդ ֆիլմում, «Հայելիների աշխարհում» Դեփը կմարմնավորի Գլխարկագործին։ Նոր ֆիլմի ռեժիսորը կդառնա Ջեյմս Բոբինը, ով կփոխարինի առաջին մասի նկարահանումները ղեկավարած Թիմ Բյորթոնին։

 

Նախորդ ֆիլմը վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ դառնալով ամենահաջողակ ֆիլմերից մեկը ժամանակակից կինեմատոգրաֆում։ Ֆիլմի շարունակության թողարկման ամսաթիվը դեռևս որոշված չէ։