Dolce&Gabbana-ն Մոնիկա Բելուչիի պատվին կոսմետիկ պարագաների համանուն շարք է ստեղծել (լուսանկարներ)

15:28 • 15.07.13

Իտալական աշխարհահռչակ Dolce & Gabbana նորաձևության տան մուսա համարվող գեղեցկուհի Մոնիկա Բելուչին դարձել է բրենդի կոսմետիկ պարագաների նոր շարքի գովազդային դեմքը, որը, ի դեպ, հենց Բելուչիի համար է ստեղծվել։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, շարքում գրեթե ամբողջովին բացակայում են վառ գույները, և գերակշռում են ավելի մեղմ ու բնական երանգները։ Dolce & Gabbana-ի կոսմետիկ շարքը ստացել է True Monica անվանումը։ Այն իր մեջ ներառում է 3 երանգի շրթներկ, եղունգի 3 տեսակի լաք, սևաներկ, աչքերի մատիտ, ստվերաներկ, ինչպես նաև դիմահարդարման համար անհրաժեշտ վրձիններ։

 

«Մենք միշտ հիանում ենք Մոնիկա Բելուչիով, ով հանդիսանում է մեր բրենդի խորհրդանիշը։ Նա ցնցող գեղեցկություն ունի և միևնույն ժամանակ բնական է»,-նշել է նորաձևության տան համահիմնադիր Դոմենիկո Դոլչեն։