ԱՄՆ-ում 250.000 դոլար արժողությամբ XVIII դարի մետաղադրամներ են հայտնաբերվել
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափի մոտ գանձ որոնողները հայտնաբերել են XVIII դարում հատված 48 ոսկե մետաղադրամներ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին:
Մետաղադրամների արժեքը կազմում է մոտ 250.000 դոլար: Այդ վայրի մոտակայքում 1715 թվականին խորտակվել էին ոսկի տեղափոխող 11 իսպանական նավեր: Նավերը Կուբայից ուղևորվում էին դեպի ամերիկյան ափ:
Գրեգ Բոունդսը, ում խումբը գտել էր մետաղադրամները, պատմել է, որ նրանք գանձերը որոնում էին շատ երկար ժամանակ, սակայն մինչ այդ նրանց հաջողվել էր միայն աղբ գտնել:










