Բրյուսելում «Գարեջրի տաճար» կկառուցեն
Բելգիայի կառավարությունը հաստատել է մայրաքաղաք Բրյուսելում «Գարեջրի տաճար» կառուցելու մասին իր որոշումը, գրում է Euromag-ը:
Բյուջեի և տնտեսության նախարարների առաջարկով իշխանությունները 120 000 եվրո են հատկացրել գարեջրի պատրաստման Բելգիական ապագա կենտրոնի գնահատման և խթանման համար:
Մայրաքաղաքային իշխանությունները, բելգիացի գարեջրագործների ընկերակցությունը և տարածաշրջանայն կառավարությունը մտադիր են գարեջրին նվիրված կենտրոնը բացել մայրաքաղաքի սրտում՝ հետևելով Ամստերդամի Heineken Experience թանգարանի կամ Դուբլինի Guinness գարեջրի թանգարանի օրինակին:
Նախագծի մանրամասները հայտնի կդառնան այս տարվա սեպտեմբերին, հայտնում է La Capitale-ն:










