Դևիդ Բոուին նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

16:31 • 16.07.13

Երաժիշտ Դևիդ Բոուին նոր տեսահոլովակ է ներկայացրել «Valentine's Day» երգի հիման վրա, գրում է Обозреватель-ը։ Երգը մարտին թողարկված «The Next Day» ալբոմից է։

 

Այսպիսով՝ «Valentine's Day» տեսահոլովակը 4-րդն է տվյալ ալբոմից։ Տեսահոլովակի ռեժիսորներն են լուսանկարիչներ Մարկուս Կլինկոն և Ինդրանին։

 

«The Next Day»-ը երգչի 24-րդ ալբոմն է։