Instagram-ում տեղադրված առաջին թրեյլերը Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի գովազդն է (տեսանյութ)

19:57 • 16.07.13

Instagram ֆոտո-ծառայությունում հայտնվել է առաջին թրեյլերը, որը ներկայացնում է «Ջոբս» ֆիլմի («JOBS») գովազդը, հայտնում է Lenta.ru-ն՝ Gizmodo-ին հղումով:


Instagram-ում տեղադրված 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը ներկայացնում է լիամետրաժ թրեյլերի կարճ տարբերակը: Ջոշուա Մայքլի ֆիլմը պատմում է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Այն առաջին անգամ ցուցադրվել է «Սանդենս» ամերիկյան կինոփառատոնի ժամանակ 2013թ.:
 

Instagram-ում տեղադրված առաջին թրեյլերը Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի գովազդն է (տեսանյութ)