Վենետիկի կինոփառատոնում կանցկացվի կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի մրցույթ
Վենետիկի 70-րդ կինոփառատոնի ավանդական ծրագիրը, որտեղ կներկայացվեն համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմեր, այս տարի առաջին անգամ կդառնա մրցութային, հայտնում է Газета-ն։
«Վենետիկյան կլասիկա» ծրագրի հայտնի ֆիլմերը կգնահատեն իտալական համալսարանների ուսանողները։
«Վենետիկյան կլասիկայի» ծրագիրը կբացի Ուիլյամ Ֆրիդկինի «Կախարդը» ֆիլմը։ Դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն կներկայացնի Լուկինո Վիսկոնտիի «Մեծ Արջի մառախլապատ աստղերը» ֆիլմը, որը 1965թ. արժանացել է «Ոսկե առյուծի»։
Բացի դասական ֆիլմերից, մրցույթին կմասնակցեն կինեմատոգրաֆի համաշխարհային պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմեր։
Վենետիկյան կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։ Ժյուրին կգլխավորի հայտնի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին։










