Maroon 5 խմբի մեներգիչ Ադամ Լևինը նշանադրվել է սուպերմոդելի հետ

09:25 • 17.07.13

Ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբի մեներգիչ Ադամ Լևինը նշանադրվել է ծնունդով Նամիբիայից սուպերմոդել Բեհատի Փրինսլուի հետ, գրում է Газета-ն՝ հղում կատարելով People ամսագրին։

 

Տեղեկությունը հաստատել է նաև երգչի պաշտոնական ներկայացուցիչը, ով հայտնել է, որ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ 34-ամյա Լևինն ու 24-ամյա Փրինսլուն սկսել են հանդիպել 2012թ., երբ երգիչը բաժանվել է ռուս մոդել Աննա Վյալիցինայից։

 

Maroon 5 խումբը ձևավորվել է 1990-ական թվականներին և բազմիցս առաջատար հորիզոնականներ զբաղեցրել հիթ շքերթներում։ Խմբի երաժիշտները ստացել են «Գրեմմի», American Music Awards-ի և Billboard Music Awards-ի մրցանակներ։