Բենեդիկտ Կամբերբեթչը՝ Ջուլիան Ասանժի դերում. առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, գրում է buro247.ru-ն։ Մինչ HBO, Josephson Entertainment և BBC ալիքները միայն պլանավորում են սկանդալային կենսագրություն ունեցող ավստրալացուն նվիրված էկրանավորումները, DreamWorks ընկերությունը ներկայացնում է Բենեդիկտ Կամբերբեթչի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմի սցենարի հիմքում երկու գիրք է՝ Դենիել Դոմշայթ Բերգի «Wikileaks-ը ներսից» և Դևիդ Լիի և Լյուկ Հարդինգի «Wikileaks. Ջուլիան Ասանժի պայքարը գաղտնիության դեմ» գրքերը։ Ռեժիսորն է Բիլ Քոնդոնը։
Կես տարի առաջ, երբ պրոդյուսերները հայտարարեցին նկարահանումների մեկնարկի մասին, Ջուլիան Ասանժը դեմ հանդես եկավ ֆիլմի գաղափարին և հրաժարվեց խորհրդակցել սցենարիստի հետ։ Ավելին, նա հունվարին պաշտոնական հայտարարություն արեց. «Իմ մասին ֆիլմը կատարյալ սուտ եմ համարում։ Սուտ ստի ետևից, զանգվածային քարոզչական հարձակում Wikileaks-ի վրա և իմ, իմ բնավորության և իմ թիմի կեղծ պատկերում»։
Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 15-ին։










