Գերմանիայում Բրեմենյան երաժիշտների հսկայական պատկերը հայտնվել է եգիպտացորենի արտում
Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթի հերոսները հայտնվել են եգիպտացորենի արտում Գերմանիայի Բրեմեն քաղաքում, գրում է Euromag-ը:
Բրեմենյան երաժիշտների (ավանակը, շունը, կատուն և աքլորը) 120 մ բարձրությամբ և 150 մ լայնությամբ պատկերը, որը հնարավոր է տեսնել միայն վերևից, ստեղծվել է երկու ագարակատերերի աշխատանքի շնորհիվ՝ Գրիմ եղբայրների 200-ամյակի առթիվ:
Աշխարագրության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ վերջիններս 12 000 քառ կմ տարածքի վրա՝ շուրջ 3.4 կմ երկարությամբ լաբիրինթոս են ստեղծել: Շաբաթներ տևած աշխատանքից հետո նրանք արտում եգիպտացորեն, կանեփ և այլ մշակաբույսեր են ցանել, որոնք, երեք ամիս աճելով, ստեղծել են այս պատկերը, հաղորդում է Bild պարբերականը:











