Made in China. Չինաստանում հնագույն իրերի թանգարանը փակվել է՝ 40.000 կեղծ նմուշների պատճառով

16:25 • 17.07.13

Չինաստանի Jibaozhai թանգարանը, որում ներկայացված են 40 հազարից ավելի հնագույն նմուշներ, ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը, երբ պարզվել է, որ թանգարանի հսկայական հավաքածուն իրականում կեղծված, էժանագին նմուշներից է բաղկացած։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, թանգարանի շուրջ աղմուկը սկսվել է ամսվա սկզբին, երբ չին հայտնի գրող Մա Բոյոնը նկատել է նմուշների տաբերությունն ու համապատասխան լուսանկարները տեղադրել համացանցում։ Նա նկատել է, որ նմուշներից մեկի վրա, որն իբր 4 հազար տարվա պատմություն ունի, նկարված է 20-րդ դարում իր հայտ եկած չինական մի կերպար։ 

 

Թանգարանի գլխավոր համակարգող Վի Յինգին նշել է, որ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ ցուցադրված տասնյակ հազարավոր նմուշներից միայն 80-ն են իրական։

 

Անցած 2 տարվա ընթացքում Չինաստանում բացվել է 400 թանգարան, որոնց մեծ մասը բախվում է կեղծ նմուշների խնդրին։ Ըստ որոշ տվյալների՝ չինական թանգարաններում ցուցադրվող նմուշների 80%-ը կեղծված է։