ԱՄՆ-ում 58 տարի առաջ այս օրը բացվել է առաջին «Դիսնեյլենդը»
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 1955թ. հուլիսի 17-ին հայտնի ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը մեծ հանդիսավորությամբ բացել է «Դիսնեյլենդը»՝ հսկայական զբոսայգի երեխաների և նրանց ծնողների համար, գրում է calend.ru-ն։
«Դիսնեյլենդ» ստեղծելու գաղափարն առաջացել է, երբ Դիսնեյը դուստրերի հետ զբոսնել է այգում։ Մինչ երեխաները կարուսել են նստել, հայրը համբերատար սպասել է։ Այդ զբոսանքների ընթացքում նա եկել է այն եզրահանգման, որ Ամերիկային անհրաժեշտ է մի վայր, որտեղ հետաքրքիր կլինի և ծնողներին, և երեխաներին։ Այդ ժամանակ Դիսնեյը որոշում է անձամբ ստեղծել նման վայր։
Առաջին «Դիսնեյլենդի» ստեղծման համար ծախսվում է 17 մլն դոլար։ Միայն առաջին 25 տարվա ընթացքում զբոսայգի է այցելել ավելի քան 200 մլն մարդ։ Սակայն Դիսնեյի համար դա բավական չէր, և 1963-ին նա սկսում է իրականացնել ավելի մեծ գաղափար՝ «X նախագիծը»։ Նա գնում է համապատասխան հողատարածք Ֆլորիդայում, որտեղ սկսվում է նոր զբոսայգու կառուցումը։
1971թ. հոկտեմբերին բացվում է «The Walt Disney World»-ը, 1983-ին նման այգի է ունենում Տոկիոն, իսկ 1992-ին՝ Փարիզը։










