Չին նկարչուհին ծաղիկները վերածում է էկզոտիկ թռչունների (լուսանկարներ)

17:19 • 17.07.13

Տաղանդավոր չին նկարչուհի Հոնգ Յին ներկայացրել է իր նոր նախագիծը, որը կրում Է «Ծաղկային թռչուններ» խորագիրը։ Չինուհին համբավ է ձեռք բերել շնորհիվ իր բացառիկ տաղանդի` անհավանական պատկերներ ստեղծելով ամենատարբեր իրերից։ 

 

Ինչպես նշում է ռուսական Adme.ru կայքը, նկարչուհու թեթև ձեռքով տարբեր տեսակի ծաղիկների թերթիկները վերածվում են արվեստի իրական գործերի։ Իր նախագծում չինուհին ներկայացրել է գունավոր էկզոտիկ թռչունների, որոնց փետուրների փոխարեն ծաղկի թերթիկներ են։

 

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս մեթոդով ստեղծագործելը բավական հեշտ է, սակայն իրականում այն մեծ աշխատանք է պահանջում։ Յին նշել է, որ յուրաքանչյուր նոր թռչնի հետ ինքն ավելի է կատարելագործել իր հմտությունը։