Պիկասո, Մատիս, Մոնե. ռումինուհին վառել է 150 մլն դոլարի գլուխգործոցներ՝ որդուն օգնելու համար

21:52 • 17.07.13

Ռումինուհի Օլգա Դորագուն ոստիկանությանը հայտնել է, որ Պիկասոյի, Մատիսի, Մոնեի և այլ գեղանկարիչների 7 գլուխգործոցներ է վառել՝ իր որդուն օգնելու համար, հայտնում է ibtimes.co.uk-ը:


Նրա որդին՝ Ռադու Դորագուն, կասկածվում է անցած տարվա հոկտեմբերին հոլանդական թանգարանից նշված գեղանկարիչների գործերն առևանգելու համար: Նա օրը ցերեկով դրանք 90 վայրկյանում գողացել էր Ռոտերդամի թանգարանից:


Որդուն օգնելու՝ գողոնը որպես ապացույց վերացնելու համար, ռումինուհին դրանք վառել է իր խոհանոցի գազօջախում:
Փորձագետները 7 նկարները գնահատում են 150 մլն ԱՄՆ դոլար: