Բյրուսելում թալանել են Վան Բյուրենի թանգարանը
Բրյուսելի Վան Բյուրենի թանգարանից 1,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ արվեստի գործեր են գողացել, տեղեկացնում է Euromag-ը:
Գողացված կտավների շարքում են գտնվում հոլանդացի նկարիչ Կեես վան Դոնգենի «Մտածող կինը» նկարը, որը գնահատվում է 1,25 մլն եվրո, ինչպես նաև շուրջ տասը այլ արժեքավոր ստեղծագործություններ, այդ թվում՝ Ռեմբրանդտի գործերից, հայտնում է Deutsche Welle-ը:
Հաղորդվում է, որ գողերը թանգարան են ներխուժել պատուհանով: Նրանք գողացված կտավները թանգարանից դուրս են բերել ընդամենը երկու րոպեի ընթացքում:










