Մեծ Բրիտանիայում կաթվածահար նկարչուհին ստեղծագործում է մտքի ուժով
Բրիտանուհի Հայդի Ֆուտցներն իր օրինակով ապացուցում է, որ մարդկային կամքի ուժը սահմաններ չունի. կաթված ստանալուց հետո կինը չի հուսալքվել, այլ ... սկսել է զբաղվել նկարչությամբ։
Ինչպես նշում է Вести-ն, կինը բացել է համակարգչի միջոցով արված իր կտավների ցուցահանդեսը, որը «կցուցադրվի» մինչ հուլիսի 25-ը։ Ֆուտցների «արվեստանոցում» դրված է հաշմանդամի սայլակը, 2 մոնիտոր և ազդակներով «զինված» համակարգ, որը կարդում է ուղեղի ակտիվությունը։
Մոնիտորներից մեկի վրա տեղադրված են գործիքները, իսկ մյուսի վրա՝ տարբեր նախշեր։ Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ կոնկրետ վրձինը, գույնն ու ձևը նկարչուհին ընտրում է՝ բացառապես կենտրոնանալով այս կամ այն գործիքի վրա։ Համակարգը ֆիքսում է ուղեղի ակտիվության մեջ եղած փոփոխությունները՝ կողմնորոշվելով, թե որ գործիքն է ընտրել նկարչուհին։










