Թոմ Քրուզը զարմացրել է դերասանական դպրոցի ուսանողներին

09:36 • 18.07.13

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը անսպասելի ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի Joanne Baron/D.W. Brown դերասանական դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ, գրում է filmpro-ն։



«Առաքելությունն անհնար է» կինոշարքի աստղը ելույթ է ունեցել, որի ընթացքում հիշել է զվարճալի պատմություններ իր երիտասարդությունից, խորհուրդներ տվել սկսնակ դերասաններին և բացատրել իր հաջողության գաղտնիքը։



«Եթե դուք, վերջապես, շանս ունեք խաղալ ֆիլմում, ապա պետք է չէ նստել։ Դուք պետք է հետաքրքրվեք այն ամենով, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, շփվել նկարահանող խմբի բոլոր անդամների հետ։ Սովորեք այն ամենը, ինչը հնարավոր է։ Ես չունեմ դերասանական կրթություն, սակայն ես կարող եմ որոշումներ կայացնել՝ սխալ կամ ճիշտ, լավ կամ վատ։ Ես միշտ ինձ պատասխանատու եմ զգացել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իմ կյանքում»,– ասել է նա։



Կալիֆոռնիայի Joanne Baron/D.W. Brown դերասանական դպրոցում դերասանական պատրաստվածություն են անցել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Հոլի Բերին, Կիանու Ռիվզը և Ռոբին Ռայթը։