Ասիայի խոշորագույն թանգարանը կկառուցվի արհեստական կղզու վրա (լուսանկարներ)

13:43 • 19.07.13

Սովորաբար,  թանգարանների նախագծմամբ ու կառուցմամբ զբաղվող ճարտարապետները փորձում են հնարավորինս շատ գործի դնել իրենց երևակայությունը, որպեսզի շինության արտաքին տեսքն իր յուրօրինակությամբ չզիջի ներսում ցուցադրված նմուշներին։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, պեկինյան MAD ճարտարապետական ստուդիան ներկայացրել է բավական ինքնատիպ մի նախագիծ, որով կկառուցվի Ասիայի խոշորագույն գեղարվեստական թանգարանը՝ Pingtan Art Museum-ը։  Դրա ընդհանուր մակերեսը կկազմի 4 հազար ք/մ և կկառուցվի այն արհեստական կղզու վրա։


Pingtan Art Museum-ն իրենից կներկայացնի 3 բլրանման բետոնե շինություն, որոնց միջև կգտնվի արհեստական օազիսը։ Թանգարանի ինտերյերը կարվի ֆուտուրիստիկ ոճով։



Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն դրանց ավարտի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա։