Ավստրալիայում լեզվաբանները նոր լեզու են հայտնաբերել, որով խոսում է 1000 մարդ
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի լեզվաբան Կարմել Օ՚ Շենսին նոր լեզու է հայտնաբերել, որով խոսում են Ավստրալիայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքում, տեղեկացնում է Russia Today-ը:
Լեզվաբանն այն անվանել է Light Warlpiri, այսինքն՝ «Պարզեցված վալբիրի»: Նորահայտ լեզուն իր մեջ պարունակում է վալբիրի ցեղի լեզվի, անգլերենի և կրեոլյան բարբառի տարրեր: Պարզեցված վալբիրիով խոսում են Տանամի անապատում գտնվող Լաջամանու փոքրիկ քաղաքում, որի բնակչությունը կազմում է շուրջ 1000 մարդ:










