Լոս Անջելեսում հայտարարվել են Emmy մրցանակի հավակնորդները

09:34 • 19.07.13

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան երեկ հայտարարել է Emmy մրցանակի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին «Nokia» սրահում: Միջոցառումը կվարի Նիլ Փաթրիք Հարիսը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Մրցանակը «Օսկարի» յուրատեսակ հեռուստատեսային տարբերակն է: Այն շնորհվում է ավելի քան 100 անվանակարգերում: Առաջին անգամ մրցանակը շնորհվել է 1949թ. հունվարի 25-ին:

 

 

Գլխավոր` «Լավագույն դրամատիկ սցենար» անվանակարգի համար կմրցեն «Downton Abbey», «Breaking Bad», «Game of Thrones», «Homeland», «House of Cards», «Mad Men» սերիալները:

 

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցում են «30 Rock», «Girls», «Louie»,«Modern Family», «The Big Bang Theory» ֆիլմերը:

 

Դերասաններ Ջոն Հեմը, Ջեֆ Դենիելսը, Հյու Բոնեվիլը,Դեմիան Լյուիսը և Բրայան Քրենսթոնը կպայքարեն «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգի համար:

 

 

Միևնույն անվանակարգում կին դերասաններից կմրցեն Վերա Ֆարմիգան, Միշել Դոքերին, Քլեր Դեյնսը, Ռոնին Ռայթը, Էլիզաբեթ Մոսը, Քոնի Բրիթոնը և Քերի Վաշինգթոնը:

 

Կատակերգու դերասաններից Emmy-ի հավակնորդներ են Ջիմ Փարսոնսը, Ալեք Բոլդուինը, Ջեյսոն Բեյթմանը, Դոն Չիդլը, ինչպես նաև Թինա Ֆեյը,Լորա Դերնը, Լենա Դանեմը, Իդի Ֆալկոն, Էմի Փոլերը և Ջուլիա Լուիս Դրեյֆուսը: