Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը»՝ Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն տեղական ֆիլմ

21:42 • 20.07.13

լուսանկարում՝ կադր ֆիլմից

 

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի և ուկրաինացի համառեժիսոր Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմն արժանացել է Օդեսայի 4-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակին՝ Լավագույն ուկրաինական ֆիլմ անվանակարգում:


Այս մասին իր Twitter-ում գրել է նաև հայազգի երգչուհի և պարուհի Վարդան՝ փառատոնի հյուրերից:


«Փարաջանովը» 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համատեղ արտադրութունն է, պատմում է նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի ու գործունեության մասին:


Ուկրաինական ԶԼՄ-ները նշում էին, որ այս ֆիլմին մեծ անհամբերությամբ են սպասել Ուկրաինայում (Փարաջանովը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է այդ երկրում), իսկ 2 օր առաջ կայացած ցուցադրմանը մարդիկ նաև հուզվել ու արտասվել են:


Հետաքրքրական է, որ ֆիլմում Փարաջանովն ասում է, որ ինքը նկարել է լավագույն ուկրաինական ֆիլմը՝ «Մոռացված նախնիների ստվերները»:


Այս ֆիլմը ցուցադրվել է նաև այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնում՝ որպես փակման ֆիլմ: