4500 դոլար և ավելի՝ հայտնի կին գրողի՝ տղամարդու անունից հրատարակված գրքի դիմաց

09:50 • 20.07.13

Բրիտանացի գրող, Հարրի Փոթերի մասին բեսթսելլերների հեղինակ Ջոան Ռոուլինգի «Կկվի կանչը» գրքի առաջին հրատարակությունը վաճառվել է 2950 եվրոյով՝ 4492 ԱՄՆ դոլարով, հայտնում է Business Insider-ը: Նմուշը եղել է ինքնագրով:


Հետաքրքրական է, որ Ռոուլինգն այս աշխատանքի դեպքում հանդես է եկել տղամարդու կեղծանունով՝ Ռոբերտ Գալբրեյթ:


Մեկ այլ ինքնագրով օրինակ կայքերից մեկում վաճառվում է 6100 դոլարով: Երեկ առանց ինքնագրի 2 օրինակներ վաճառվել են 914 դոլարով: Ապրիին տպագրված գրքի արժեքը սահմանված է եղել 26 դոլար:


Ավելի վաղ՝ 2005-ին, մի ամերիկացի 37000 դոլար էր վճարել Ռոուլինգի «Հարրի Փոթերի» ինքնագրով նմուշի համար: