Հայտնի ռեժիսորները կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանեն Վենետիկյան կինոփառատոնի համար
Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորները կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանեն օգոստոսի վերջին բացվող Վենետիկյան կինոփառատոնի համար, գրում է filmpro.ru-ն։
60-90 վայրկյան տևողությամբ ֆիլմերը կնկարահանեն այն հայտնի ռեժիսորները, որոնք վերջին 20 տարիների ընթացքում մասնակցել են Վենետիկյան կինոփառատոնին։ Արդեն հայտնի է, որ իրենց աշխատանքները կներկայացնեն իտալացի Բեռնարդո Բերտոլուչին, պակիստանցի Շեկհար Կապուրը, թաիլանդացի Ապիտչապտոն Վիրասետակուն, իրանցի Աբաս Կիարոստամին, ամերիկացիներ Մոնթե Հելմանը և Փոլ Շրեդերը։
Վենետիկյան կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆանտաստիկ ֆիլմը՝ Սանդրա Բուլոքի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ։ Կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահը կլինի Բեռնարդո Բերտոլուչին, կանցկացվի Վենետիկում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։










