Շվեդ նկարիչը Disney–ի սիրված հերոսներին յուրովի է պատկերել՝ ներկայացնելով նրանց սթրիթ արտում (լուսանկարներ, տեսանյութ)
Շվեդիայում սթրիթ արտի վարպետ նկարիչը յուրովի է պատկերացրել Disney–ի սիրված մուլտֆիլմերի հերոսներին՝ ներկայացնելով նրանց վերափոխված կերպարանքով, գրում է Daily Mail-ը:
Հեր Նիլսոն կեղծանունով հանդես եկող նկարիչը Ստոկհոլմի նրբանցքներում Disney-ի հայտնի արքայադուստրերին պատկերել է նորովի՝ Սպիտակաձյունիկին վերածելով «Սպիտակ սարսափի», Քնած գեղեցկուհուն՝ «Գաղտագողի մոտեցող գեղեցկուհու», իսկ Մոխրոտիկին՝ «Դժոխային մոխրոտի», ներկայացնում է աղբյուրը:
Յուրաքանչյուր ստեղծագործության վրա շվեդ նկարիչը ծախսում է շաբաթական մի քանի ժամ՝ ազատ ժամանակն էլ անցկացնում է՝ մտածելով նորանոր կերպարների մասին:















