Warner Bros.-ը Սուպերմենին և Բեթմենին կմիավորի մեկ ֆիլմում
Warner Bros. Կինոարտադրող ընկերությունը Սան Դիեգոյում կայացած ամենամյա Comic-Con փառատոնի ընթացքում հայտարարել է, որ մի ֆիլմում միավորելու է Սուպերմենին և Բեթմենին. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ֆիլմի ռեժիսորը լինելու է Զակ Սնայդերը։ Սուպերմենի դերակատարը լինելու է Հենրի Կևիլը, սակայն Բեթմենի դերակատարը դեռ հայտնի չէ։
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2014թ.-ին։










