Բրիտանացի 10-ամյա նկարիչը միլիոնատեր է դարձել (տեսանյութ)
Բրիտանացի 10-ամյա Կիերոն Ուիլյամսոնի նկարներն արդեն մոտ 1.5 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ են ապահովել, և այժմ նրա աշխատանքներից յուրաքանչյուրի համար հույս ունեն ստանալ 50 հազարական ֆունտ։ Սակայն Հոլթից տաղանդավոր այդ տղան (Նորֆոլք, Անգլիա) ասում է, որ նախընտրում է ավելի շատ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, գրում է buro247.ru-ն։
Իսկ նրա ծնողներն այլ կարծիքի են. նրանք հոգացել են, որ երեխան տանը կրթություն ստանա, որպեսզի կարողանա շատ ժամանակ տրամադրել նկարչությանը։
ԶԼՄ-ները տղային նկատել էին երկու տարի առաջ, երբ նա ընդամենը 8 տարեկան էր։ Բրիտանական մամուլը նրան անվանել էր փոքրիկ Մոնե։ Հետագա տարիներին նրա յուրաքանչյուր ցուցադրությունը մեծ գումարներ էր բերում, իսկ վերջինը 23 աշխատանքները գերազանցել են նախորդներին։ Ցուցահանդեսի, ինչպես նաև իր հետաքրքրության մասին Կիերոնը պատմում է տեսանյութում։










