Նոր ռեկորդ Դուբլինում. ավելի քան 2000 մարդ միաժամանակ պարել է իռլանդական պար

08:53 • 22.07.13

Ավելի քան 2000 մարդ միաժամանակ իռլանդական պար է պարել Դուբլինում՝ հանրահայտ Riverdance շոուի ընթացքում՝ սահմանելով նոր ռեկորդ, որն արձանագրվել է Գինեսի Ռեկորդների գրքում։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, աշխարհի 44 երկրների 163 պարային դպրոցների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով ավելի քան 2000 մարդ, մասնակցել է նոր ռեկորդ սահմանելու փորձին։ Գինեսի Ռեկորդների գրքի կանոնների համաձայն՝ նման ռեկորդները պահանջում են, որ մասնակիցները մեկ գծի վրա պարեն 5 րոպե։


Պատմության մեջ մտնել ցանկացողների թիվն այնքան շատ է եղել, որ նրանք երկար շղթա են կազմել Դուբլինի Լիֆի գետի մի ափին, հատել են այն կամուրջով և շարունակել նաև հանդիպակաց ափին։


Գինեսի գրքի ներկայացուցիչները կարողացել են հաշվել միայն 1693 պարողի, քանի որ նրանց գտնվելու ժամանակը կամուրջի վրա սահմանափակված է եղել։


Նախորդ ռեկորդը գրանցվել էր ԱՄՆ-ում, որտեղ նման պար պարել էին 652 մարդ։