Փոլ Մաքքարթնին «The Beatles»-ի 5 երգ է կատարել Nirvana խմբի հետ (տեսանյութ)

16:41 • 22.07.13

Հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնին կրկին հանդես է եկել Nirvana ռոք խմբի մասնակիցների հետ, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին։


Սիեթլ քաղաքում կայացած համերգի ժամանակ երաժիշտները միասին կատարել են 7 երգ։


Նրանք կատարել են 5 երգ «The Beatles» խմբի երգացանկից, Լիթլ Ռիչարդի «Long Tall Sally» երգը, ինչպես նաև իրենց համատեղ «Cut Me Some Slack» երգը։