Սաշա Բարոն Քոենը հրաժարվել է կատարել Ֆրեդի Մերկյուրիի դերը
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենը հրաժարվել է կատարել Ֆրեդի Մերկյուրիի դերը՝ Queen խմբի մենակատարի կյանքի վերջին տարիներին նվիրված ֆիլմում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Deadline-ին։
Պարբերականի տվյալներով՝ նախագծին մասնակցելու հրաժարականի պատճառը, որի վրա նա աշխատում էր վերջին 3 տարիների ընթացքում, դարձել են Queen խմբի գործող մասնակիցների հետ տարաձայնությունները։
Քոենը ցանկանում էր ֆիլմը ստեղծել ավելի դաժան, որը կհանգեցներ ամերիկյան կինոասոցիացիայի R վարկանիշը ստանալուն։ Այդ վարկանիշն արգելում է 17 տարեկանից փոքր անձանց դիտել ֆիլմը կինոթատրոններում առանց ծնողների ուղեկցության և զգալիորեն կրճատում է լսարանը։
Խմբի երաժիշտներն իրենց հերթին հույս ունեին ստանալ PG վարկանիշը, որը որոշակի պայմաններում թույլ է տալիս դիտել ֆիլմը նույնիսկ երեխաներին։
Քոենի հեռանալու մասին լուրն անսպասելի էր։ 2012թ. աշնանը խմբի կիթառահար Բրայան Մեյը հայտնել էր, որ գրեթե բոլոր տարաձայնությունները կարգավորվել են, և 2013թ. գարնանը նախատեսվում է սկսել նկարահանումները։ Մեյը հույս ուներ, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2014-ին։










