Երեք նոր գիրք համաշխարհային դիզայներների մասին
Գրախանութներում շուտով կհայտնվեն երեք նոր գրքեր հայտնի դիզայներների մասին՝ Քրիստիան Դիոր, Քրիստոբալ Բալենսիագա, ինչպես նաև Կարլ Լագերֆելդի աֆորիզմների գիրքը, գրում է buro247.ru-ն։
Իզաբել Ռաբինո, «Christian Dior. Բազմադեմ հանճարը»
«Christian Dior. Բազմադեմ հանճարը» գիրքը ոչ միայն սովորական հերթական կենսագրություն է, այլ դիզայների կերպարը օբյեկտիվորեն ներկայացնելու փորձ։ 1974թ. փետրվարին New Look հավաքածուի թողարկումից հետո Դիորի անունը մեկընդմիշտ դառնում է բարձր նորաձևության հոմանիշ։ Գիրքը լույս կտեսնի հուլիսի 29-ին։

Մերի Բլյում, «Balenciaga. Բարձր նորաձևության արիստոկրատը»
Բալենսիագան աշխարհահռչակ մոդելավորող է, որը շատ փակ և ոչ հանրային անձնավորություն է եղել։ Նա այնքան հազվադեպ է հայտնվել հանրությունում, որ ժամանակակիցները նույնիսկ չէին համարձակվում խոսել նրա արտաքինի մասին։ Գիրքը հիմնականում հիմնված է Ֆլորետ Շելո անունով մի կնոջ հիշողությունների վրա։ Հենց նա է եղել դիզայների փարիզյան սրահի առաջին աշխատակիցը, և աշխատել է նրա հետ 13 տարի։ Գիրքը լույս կտեսնի օգոստոսի 15-ին։

Կարլ Լագերֆելդ, «Կյանքի իմաստություն. ոճի փիլիսոփայություն»
Լագերֆելդը հայտնի է ամբողջ աշխարհում իր սուր արտահայտություններով, որոնք անվանում են նաև «կարլիզմներ»։ Այս գիրքը հայտնի դիզայների արտահայտությունների հավաքածուն է՝ հեղինակի, նորաձևության, կանանց, արվեստի, քաղաքականության, սիրո և Լագերֆելդի անձնական կյանքից որոշ հետաքրքիր փաստերի մասին։ Գիրքը լույս կտեսնի օգոստոսի 26-ին։











