Բարաք Օբաման պատկերասրահ կբացի Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման որոշել են փոխել Սպիտակ տան պատկերը։ Նրանք որոշել են պատկերասրահ բացել Սպիտակ տան առաջին հարկում, ինչի համար ստիպված կլինեն փոփոխել ընտանեկան ճաշասենյակը, հայտնում է buro247.ru-ն՝ վկայակոչելով NY Post-ին։
Պարբերականը նշում է, որ Օբամա զույգի պատկերասրահը կդառնա առաջինը սպիտակ տան պատմության մեջ։ Աշխատանքներով կզբաղվի դիզայներ Մայքլ Սմիթը, ում վստահված է եղել նաև Օբամաների ննջասենյակի, պաշտոնական նստավայրի և Օվալաձև աշխատասենյակի ձևավորումը։
Արվեստի նկատմամբ ոչ անտարբեր Օբաման իր հավաքածուում արդեն ունի ամենատարբեր նկարիչների աշխատանքներ՝ Էդ Ռուշից և Ռիչարդ Դիբերկորնից մինչև Ջորջ Քեթլին և Ալմա Թոմաս։ Դրանք էլ, հավանաբար, կարելի է տեսնել նախագահական նոր պատկերասրահում։

Ed Ruscha, I Think I’ll …,1983

Richard Diebenkorn, Berekeley, No. 52, 1955

Alma Thomas, Sky Light, 1973
Источник:http://buro247.ru/culture/news/barak-obama-otkroet-art-galereyu-v-belom-dome.html










