Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը դուստր են ունեցել

16:20 • 23.07.13

Երեկ իրենց զավակի լույս աշխարհ գալը տոնել  են ոչ միայն Քեմբրջի դքսուհի Քեյթն ու նրա ամուսին արքայազն Ուիլյամը, այլև հանրահայտ դերասաններ Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը։ Ինչպես նշում է The Tatler-ը, ի տարբերություն Քեյթի ևՈւիլյամի, սա իսպանական զույգի արդեն 2-րդ երեխան է։

 

 

Ներկայում մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, իսկ ընտանիքի հայրն էլ միայն ուրախ է այն փաստից, որ ԶԼՄ-ների ողջ ուշադրությունը սևեռված է թագաժառանգի վրա։ Բարդեմն իր գրեթե բոլոր հարցազրույցներում ընդգծել է, որ ցանկանում է իր երեխաներին հեռու պահել մամուլի ուշադրությունից։

 

 

 

Կրուսի ու Բարդեմի ավագ որդին ՝ Լեոնարդոն, 2 տարեկան է։