Հայտնի է Բուքերյան մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակը

10:01 • 24.07.13

Հայտնի են դարձել գրականության ոլորտում ամենահեղինակավորներից մեկի՝ Բուքերյան մրցանակի թեկնածուների անունները։ Ներկայացված 13 հեղինակների թվում միայն 2 գրողներ են, որոնք նախկինում պատիվ են ունեցել լինել թեկնածուների ցուցակում՝ Ջիմ Քրեյս և Քոլմ Թոիբին, գրում է buro247.ru-ն։


Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 15-ին։ Այժմ 2013թ. թեկնածուների ամբողջական ցուցակը հետևյալն է.


Թաշ Ավ - Five Star Billionaire
Նովայոլետ Բուլավայո - We Need New Names
Էլեոնոր Քաթոն - The Luminaries
Ջիմ Քրեյս – Harvest
Ջումփա Լահիրի - The Lowland
Քոլում ՄաքՔան - TransAtlantic
Էլիսոն ՄաքԼեոդ – Unexploded
Շարլոտա Մենդելսոն - Almost English
Ռութ Օզեկի - A Tale for the Time Being
Դոնալ Ռայան - The Spinning Heart
Քոլմ Թոիբին - The Testament of Mary
Եվա Հարիս - The Marrying of Chani Kaufman
Ռիչարդ Հաուս - The Kills


1969թ. հիմնված Բուքերյան մրցանակը շնորհվում է Զիմբաբվեի, Իռլանդիայի կամ Ազգերի Համագործակցության կազմում գտնվող երկներից որևէ մեկում ապրող հեղինակին և նրանց, ում վեպը գրված է անգլերենով։


Մրցանակը կազմում է 50 հազ. ֆունտ ստեռլինգ։