Made in China. Չինաստանում անգամ արվեստն է կեղծվում (լուսանկարներ)
Չինաստանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես կեղծված ապրանքների «հայրենիք», որտեղ հաճախ բավական ցածր որակով կեղծվում են աշխարհահռչակ բրենդների արտադրանքները։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս երկրում, բացի հագուստից, տեխնիկայից և այլ պարագաներից, կեղծվում է անգամ արվեստը։

Մասնավորապես Շենժեն քաղաքի մերձակայքում գտնվող գործարաններից մեկում հազարավոր արհեստավարժ նկարիչներ աշխատում են՝ զանգվածային արտադրության համար կրկնօրինակելով հանրահայտ կտավները։

Դաֆեն գյուղում գտնվող գործարանը համարվում է աշխարհում յուղանկարների խոշորագույն զանգվածային արտադրողը։ Ըստ China Daily-ի տվյալների, այստեղ աշխատող նկարիչներն արտադրում են ամբողջ աշխարհում նմանատիպ կեղծ կտավների 60%-ը։

Չին մասնագետները հիմնականում կրկնօրինակում են Մոնեի, Պիկասոյի, Վան Գոգի և հանճարեղ մյուս նկարիչների ստեղծագործությունները։





















