ԱՄՆ-ն շվեդներին կվերադարձնի գողացված բացառիկ գրքեր

18:11 • 24.07.13

ԱՄՆ-ն Շվեդիայի ազգային գրադարան կվերադարձնի երկու բացառիկ գրքեր, որոնք գողացվել էին 1995-2004թթ. ընթացքում, հայտնում է Правда.ru-ն։


Գրքերը պատկանել են Շվեդիայի թագավորական ընտանիքին և 9 տարիների ընթացքում 56 գողացված գրքերի ցուցակում էին։ Գրքերից յուրաքանչյուրը մոտ 330 տարեկան է, նրանց ընդհանուր արժեքը կազմում է 100 հազ. դոլար։ Խոսքը ֆրանսիացի հետազոտող Լուի Հենեփինի գրած «Լուիզիանայի նկարագրությունը» գրքի և Միսիսիպի գետի պատկերազարդումների հավաքածուի մասին է, որը կազմել է Հենրի Լյուիսը։


Բոլոր 56 գրքերը գողացել էր ձեռագրերի բաժնի նախկին ղեկավար Անդերս Բուրյուսը, որն ինքնասպան է եղել 2004-ին՝ կողոպուտի մասին խոստովանելուց անմիջապես հետո։