Արվեստը հաղթահարում է ցանկացած արգելք. 97-ամյա կույր տղամարդը գեղեցիկ նկարներ է ստեղծում Microsoft Paint-ով (լուսանկարներ)
97-ամյա Հալ Լասկո մշտապես զբաղվել է նկարչությամբ, սակայն վերջերս ի հայտ եկած հիվանդության պատճառով նա, գրեթե, կորցրել է տեսողությունը և որոշել, որ արվեստով զբաղվելու օրերն իր համար արդեն անցյալում են։
Սակայն, ինչպես նշում է Oddity Central-ը, համակարգիչն ու Microsoft Paint ծրագիրը 2-րդ հնարավորությունն են տվել տղամարդուն։
Microsoft Paint-ի միջոցով կտավներ ստեղծելը կարող է իրական մղձավանջ լինել ժամանակակից գրաֆիկական դիզայներների համար, սակայն 97-ամյա ծերունին չի զլանում օրական 10 ժամ ծախսել՝ ցնցող կտավներ ստեղծելու համար։
Տղամարդը համակարգչի միջոցով նկարում է գրեթե ամեն ինչ՝ կենդանիներ, բնության տեսարաններ, աբստրակտ նկարներ։ Լասկոն իր օրինակով ապացուցում է, որ արվեստի հանդեպ սերը սահմաններ չի ճանաչում, և ունակ է հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ։
















