Կանադացի նկարչուհին մարդկանց վերածում է շնչող քանդակների (լուսանկար, տեսանյութ)
Կանադական Քվեբեկ քաղաքի բնակչուհի Մարի Լու Դեսմելն ինքնուս նկարչուհի է, ով, ի տարբերություն մյուսների, որպես կտավ օգտագործում է մարդկանց։ Ինչպես նշում է Oddity Central-ը, բանն այն է, որ կինը ներկերի ու պլաստմասի միջոցով մարդկանց վերածում է շնչող քանդակների։
Լուսանկարում՝ Սթիվ Ջոբսը.
Նկարչուհին սովորաբար ստեղծում է պատմական և ժամանակակից ճանաչված մարդկանց փոքր-ինչ վիճահարույց քանդակները, որոնք երբեմն իրարամերժ զգացողությունն են առաջացնում մարդկանց մոտ։
Լուսանկարում՝ Barbie տիկնիկը.
Դեսմելը նշել է, որ իր աշխատանքը լավ անելու համար միայն նկարել իմանալը բավարար չէ։ Նրա կարծիքով, վիրաբուժական գիտելիքները ևս պարտադիր են, քանի որ քանդակները ստեղծելու համար ինքն արհեստականորեն փոփոխում է մարդու մարմինը։
Լուսանկարում՝ Մայքլ Ջեքսոնը.
Լուսանկարում՝ Փամելա Անդերսոնը.
Տեսանյութը դիտեք այստեղ.














