Ռադիո Van-ը միկրոավտոբուսով միացել է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին (տեսանյութ)

13:12 • 25.07.13

«Ռադիովանն» այսօր ուղիղ եթեր է դուրս եկել միկրոավտոբուսից, որը միացել է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային և անվճար տեղափոխում է քաղաքացիներին։


Առավոտյան եթերն սկսել է հաղորդավար Եգոր Գլումովը, ողջ հաղորդման ընթացքում շփվել քաղաքացիների հետ։