Վիսոցկու մահվան 33-րդ տարելիցին Վլադիվոստոկում տեղադրվել է նրա «հնչյունային» արձանը

21:18 • 25.07.13

Այսօր, երբ լրանում է խորհրդային պոետ, երաժիշտ, դերասան Վլադիմիր Վիսոցկու մահվան 33-րդ տարելիցը, Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հայտնվել է նրա յուրատիպ արձանը, հայտնում է «Կուլտուրա»-ն:


Տեղի Թատրոնի զբոսայգում աստիճանների վրա տեղադրվել է կիթառը ծնկներին Վիսոցկու բրոնզե արձանը (հեղ.՝ Պյոտր Չեգոդաև):


Արձանին կից ձայնային սարքավորումներ են տեղադրվել, և այժմ այգում շուրջօրյա Վիսոցկի է հնչելու: